211652_close_icon
views-count1479 դիտում article-date 16:14 03-10-2015

Տեղի է ունեցել լավագույն մանկավարժների պարգևատրումը` «Ուսուցչի օրվա» նախաշեմին

"Ուսուցչի օրվա" նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի Է ունեցել "Տարվա լավագույն ուսուցիչ", "Տարվա լավագույն տնօրեն" և "Տարվա լավագույն դաստիարակ" մրցույթների հանրապետական փուլին մասնակցած լավագույն մանկավարժների պարգևատրումը: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին` իրենց երկարամյա և անբասիր աշխատանքի համար: "Կրթության ոլորտի երեք հիմնական տոներից մեկը հենց Ուսուցչի օրն է` Գիտելիքի օրվա և Վերջին դասի հետ միասին: Ի դեմս ձեզ` շնորհավորում եմ Հայաստանի մանկավարժների 38 հազարանոց բանակին, ինչպես նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող ուսուցիչներին: Շնորհակալություն ձեր նվիրումի համար: Ընդունված է ասել, որ մանկավարժի աշխատանքը նախ առաքելություն է, հետո նոր մասնագիտություն, և միայն մասնագետ լինելը բավարար չէ` աշխատելու և հաջողության հասնելու համար: Շատ քիչ են Հայաստանում մասնագիտությունները, որոնց նկատմամբ պաշտամունքային վերաբերմունքը իրականում ձևավորվել է արժանավոր և ավանդական ձևով: Շնորհակալ եմ այն լույսի և ջերմության համար, որ ամեն աշխատանքային օր արձակում եք` հանուն մեր երեխաների ավելի լուսավոր ապագայի",-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այսօրվա միջոցառմամբ բացվում է տոնակատարությունների այն շղթան, որը փոխանցվելու է ԱԺ-ին, Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, մարզերին: "Ցանկանում եմ, որ իրականում այս օրով լիցքավորվեք մինչև մյուս տարի և այս ջերմությամբ կարողանաք հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնք անբաժան են մանկավարժի աշխատանքից",-նշել է նախարարը` իր գոհունակությունը հայտնելով միջոցառմանը ներկա ուսուցիչ տղամարդկանց թվի աճով: "Իհարկե, դպրոցներում տղամարդ ուսուցչի պակաս կա, որը որոշակի ազդեցություն է թողնում աշակերտների դաստիրակչական աշխատանքների վրա: Նրանց թիվn ավելացնելու համար պետք է մանկավարժի վարձատրությունը հասցնել պատճաշ մակարդակի: Խոստովանենք, որ այսօր մանկավարժի աշխատանքը մի քանի անգամ ավելի գնահատականի է արժանի: Այդ ուղղությամբ նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացում` Կրթության գերազանցության ազգային ծրագիր, տարակարգերի մեխանիզմների ներդրում և այլն: Այո, մենք ուժեղ ենք միասին. ձեզ ենք պարտական այն հաջողությունների համար, որ արձանագրում է մեր կրթական համակարգը",-նշել է Արմեն Աշոտյանը: Միջոցառման ավարտին նախարարը մի խումբ լավագույն մանկավարժների պարգևատրել է ՀՀ ԿԳՆ "Ոսկե հուշամեդալով", ՀՀ ԿԳՆ պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով:

Նմանատիպ նյութեր