Իրաքի օդուժը վերջին օրերին ոչնչացրել է Իսլամական պետության 130 գրոհայինների
Իրաքի ռազմաօդային ուժերը նախօրեին Անբար նահանգում ծավալած գործողությունների ադրյունքում ոչնչացրել են «Իսլամական պետության» 130 գրոհայինների, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով Իրաքի ՊՆ-ին:
«Էլ-Խալդիա քաղաքի մոտակայքում ռազմաօդային ուժերի և բանակային ավիացիայի հասցրած հարվածների արդյունքում ոչնչացվել ՝ 60 ծայրահեղական, 14 ականապատ տրանսպորտային միջոց, ինչպես նաև 8 ամրություն: Ռամադի քաղաքում սպանվել է ԻՊ 70 գրոհային»,-նշված է հայտարարության մեջ: