5234 դիտում
12:56 03-10-2015
Հայկական կողմի ձեռնարկած քայլերը լինելու են ավելի հուժկու, հետևանքները՝ ցավոտ. ԼՂՀ ՊՆ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց, ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ և պատժիչ գործողությունների:
Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից /1566 արկ/, 82մմ ականանետից /733 արկ/, 120մմ ականանետից /51 արկ/, ՌՊԳ-7 տիպի նռնականետից /54 արկ/, ՀԱՆ-17 տիպի նռնականետից /828 արկ/, ՍՊԳ-9 տիպի նռնականետից /9 արկ/, TR-107 հրթիռահրետանային կայանքից /168 արկ/ և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից /30 արկ/:
Ի դեպ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տարբեր զինատեսակներից, այդ թվում նաև 60, 82, 120 միլիմետրանոց ականանետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրետանային միջոցներից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում էԱդրբեջանի զինված ուժերի կողմից, թերևս ավելի խոսուն ապացույց չի կարող լինել, քան հենց Բաքվի պաշտոնական ու ոչ պաշտոնական էլեկտրոնային լրատվամիջոցներում տվյալ արկակոծումների վերաբերյալ հաճախակի տեղադրվող տեսագրություններն են: Նման ցինիկ պահվածքը մեկ անգամ ևս փաստում է, որ իրեն զոհի կարգավիճակում անընդհատ ներկայացնող ադրբեջանական կողմը առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածության իրական կրողն ու պատասխանատուն է, իսկ ներկայացվող տեսագրությունները ոչ այլ ինչ են, քան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների համար իրական մեղավորին ճանաչելու և մատնացույց անելու հերթական առիթ:
Հակառակորդի ոչ մի նախահարձակ գործողություն անպատիժ չի մնացել, իսկ իրերի նման դասավորության շարունակման դեպքում հայկական կողմի ձեռնարկած քայլերը լինելու են ավելի հուժկու, հետևանքները՝ ցավոտ:
Նմանատիպ նյութեր
9911 դիտում
22:00 30-04-2022
«ԱԱԾ նախազգուշացումը վկայում է, որ հանրահավաքը լինելու է բազմամարդ ու հուժկու». Միքայել Համբարձումյան. News.am
10160 դիտում
15:30 18-07-2021
Պուտինի նախապատրաստելը մեզ ցավոտ զիջումների, նշանակում է, որ ճանապարհը այսպես, թե այնպես լինելու է. քաղաքագետ
49033 դիտում
09:19 05-07-2017
Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի ձեռնարկած հարձակումներից հետո. ՊԲ-ն տեսանյութ և ձայնագրություն է հրապարակել
Այս բաժնից
673 դիտում
15:58 01-02-2025
Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ
619 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
682 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել