1102 դիտում
11:32 03-10-2015
Նախագահը Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն. ֆոտոռեպորտաժ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին, որում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Չինաստանը կշարունակի ամենատարբեր ոլորտներում արձանագրել նորանոր հաջողություններ՝ պահպանելով հաստատուն առաջընթացի և վերելքի ուղին:
Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի երկխոսությունը և բազմոլորտ համագործակցությունը: Վստահ եմ, որ այս տարվա մարտին Ձեր հրավերով Չինաստան կատարած իմ պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և նախանշված ծրագրերի կյանքի կոչումը, ինչպես նաև այցին հաջորդած մի շարք բարձրաստիճան փոխայցելությունները նոր որակ և բովանդակություն կհաղորդեն մեր հարաբերություններին:
Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության բոլոր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված հաստատուն աճը պահպանելու և խթանելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ միասին, մեծարգո պարոն Նախագահ, ակտիվ ջանքեր գործադրել՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:
Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
12:46 01-10-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ՉԺՀ ազգային տոնի կապակցությամբ այցելել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանատուն
2902 դիտում
12:42 16-06-2015
Նախագահը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում ՄԹ դեսպանատուն. լուսանկարներ
3042 դիտում
11:39 01-10-2016
ՀՀ Նախագահը ՉԺՀ ազգային տոնի կապակցությամբ այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն
Այս բաժնից
994 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1045 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
742 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան