Ոստիկանները հեռացնում են կատաղած շներին մանկական խաղահրապարակից. տեսանյութ
ԱՄՆ Կանզաս նահանգի մանկական խաղահրապարակներից մեկում կատաղած շները հարձակման էին ենթարկել այգում հանգստացող մարդկանց:
Շները խայթել էին մի տղամարդու, ով հասցրել էր բարձրանալ այգում տեղակայված սեղանի վրա:
Հարակից տներից մեկի բնակիչը նկատելով այդ ամենը` դուրս էր եկել տանից և մի ձեռքում հեռախոսով տեսանկարում էր տեղի ուեցածը, իսկ մյուս ձեռքում բռնել էր խոհանոցի դանակը:
Նա տանից դուրս գալուց առաջ հասցրել էր ահազանգել ոստիկանություն և րոպեներ անց հատուկ մեքենայով ժամանել էին աշխատակիցներն ու վնասազերծել կատաղած չորքոտանիներին:
Ներկայացնում ենք տեսանյութը: