1141 դիտում
17:00 02-10-2015
Օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ թմրամիջոցն ապօրինի իրացնելու գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Ռուստամ Ս.-ն 2015 թվականի օգոստոսին քաղել է կանեփ տեսակի բույսի տերևներ, որից պատրաստել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Վերջինս իր պատրաստած թմրամիջոցի մի մասը 2015 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ապօրինի իրացրել է Ն. Պ.-ին, իսկ մյուս մասը՝ զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, պահել է իր մոտ: Ռուստամ Ս.-ն նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Սևանի բաժին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն, որի ընթացքում Ռուստամ Ս.-ն հայտնել է, որ իր մոտից հայտնաբերված թմրամիջոցն իրականում իրեն չի պատկանել, ինչի մասին տեղեկացրել է ոստիկանության Սևանի բաժնի ծառայողին: Վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել կրծքավանդակին, քաշքշել և հրել է՝ պահանջելով քննիչի մոտ պնդել բացատրությամբ հայտնած տեղեկությունները:
Ոստիկանության հիշյալ բաժնի մեկ այլ ծառայող սպառնացել է իրեն` հայտնելով, որ եթե չպնդի նախկինում հայտնած տեղեկությունները, ապա կդատապարտվի, ինչի արդյունքում տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
933 դիտում
14:25 02-10-2015
Թմրամիջոցն ապօրինի իրացնելու գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
2062 դիտում
11:56 18-07-2015
Օբյեկտիվ և բազմակողմանի քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործն ուղարկվել է ՀՔԾ
Այս բաժնից
778 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
649 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
448 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը