14793 դիտում
15:08 02-10-2015
«ՌԵՍՈ»-ն աննախադեպ առաջարկություն է անում՝ տարեկան 3-5 հազարի դիմաց փոխհատուցելով շահագործվող մեքենայի ամբողջ շուկայական արժեքը
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը, կարեւորելով ապահովությունը, աննախադեպ առաջարկությամբ է հանդես գալիս. այսուհետ տարեկան 3-5 հազարի դիմաց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ապահովագրել իրենց ավտոմեքենաները։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «[url=http://www.reso.am/]ՌԵՍՈ[/url]» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Հակոբ Հակոբյանը։
Պայթյունի դեպքում ապահովագրական ընկերությունը վճարում է ավտոմեքենայի ամբողջ շուկայական գինը` մինչև 5 մլն դրամ։ Գազաբալոնի պայթյունի հետ կապված՝ հատուցվում են բացառապես բոլոր դեպքերը, բացի ամոնիակի եւ թթվածնային բալոնի պայթյունի դեպքերից։
«Մարդիկ չէին հավատում։ Հարցնում էին՝ ամսակա՞ն, թե՞ տարեկան 3-5 հազար դրամ: Երբ ասում էինք, որ՝ տարեկան, մարդկանց դեմքին ժպիտ էր առաջանում։ Ինձ թվում է, որ մենք ստացել ենք մի պրոդուկտ, որը կամավոր ապահովագրական շուկայում մեծ հեղաշրջում կառաջացնի։
Մինչեւ հոկտեմբերի 10-ը կարող են ձեռք բերել նաեւ «Հայ մամուլ»-ի կրպակներում: Սա մեզ համար միայն աշխատանք չէ։ Մենք իսկապես ցանկանում ենք, որ քաղաքացին, վարորդը իրեն ապահով զգա»,- նշեց Հակոբ Հակոբյանը:
ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն էլ նշեց, որ 2010 թ-ից մինչեւ այսօր տեղի է ունեցել գազալցակայանի պայթյունի 29 դեպք։ Պայթյունների գերակշիռ մասը կապված է եղել բալոնների հետ։ Մոտավոր հաշվարկներով տարեկան միջինը 6 ավտոմեքենա է պայթում, որոնք հիմնականում շատ էժան ավտոմեքենաներ են։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1276 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am
1261 դիտում
22:03 17-01-2025
Արշակ Կարապետյանը նոր ուժ կստեղծի Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ
601 դիտում
21:50 17-01-2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ