211652_close_icon
views-count33791 դիտում article-date 12:03 02-05-2015

Ինչ ավտոմեքենա է վարում Սուրեն Խաչատրյանը` Լիցկան, ինչու է թաքցնում մեքենայի արժեքը, ավտոտեսուչների արձագանքը, երբ կանգնեցնում են իր մեքենան, ինչ երգեր է լսում մեքենայի մեջ եւ ավելին

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիցկան, այս պահին մեկ ավտոմեքենա ունի` 2014թ-ի Lexus 570: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Խաչատրյանը` Լիցկան: Սակայն ավտոմեքենան վարում է ոչ թե ինքը, այլ վարորդ ունի: Ավելին, Սուրեն Խաչատրյանը նշեց, որ օգտվում է ոչ թե մարզպետարանի տրամադրած ավտոմեքենայից, այլ իր մեքենան ծառայեցնում է մարզպետարանին: Հարցին, թե ինչ գնով է ձեռք բերել մեքենան եւ հիմա ինչ արժի, չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, թե չի հիշում: Միայն նշեց, որ մեքենան գնել է խանութից: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ երաժշտություն է լսում մեքենայի մեջ, ասաց. «Հիմնականում՝ գուսան Աշոտ»: Սուրեն Խաչատրյանը չցանկացավ պատասխանել նաեւ, թե ինչպես են արձագանքում ավտոտեսուչները, երբ կագնեցնում են նրան սպասարկող մեքենան:

Նմանատիպ նյութեր