33387 դիտում
12:22 20-05-2016
Ողբերգական դեպք Ոստիկանության Աշտարակի բաժնի և «Ռեսո» ապահովագրական գործակալության դիմաց. 37-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը կանչով ժամանել է Տիգրան Մեծի փողոց՝ ոստիկանության Աշտարակի բաժնի և «Ռեսո» ապահովագրական գործակալության դիմաց, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերեն մի քաղաքացու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, քաղաքացին ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 2410 մակնիշի 34 QV 391 համարանիշի ավտոմեքենայի մեջ հանկարծամահ է եղել:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում է նաև նույն բաժնի ավագ հետաքննիչ Զորիկ Ամիրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկաններն ու հետաքննիչը սպասում են դատաբժշկի ժամանմանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը Աշտարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Վրեժ Քասյանն էր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12766 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ