475 դիտում
14:11 02-10-2015
Հայաստանի կրթական բարեփոխումների գնահատականը՝ ըստ Գլոբալ մրցունակության ինդեքսի
Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման համար իր ազդեցությունն ունի նաև կրթության ոլորտը: Գլոբալ մրցունակության ինդեքսում կրթության ոլորտը ներկայացված է 4 ենթաինդեքսով. "Առողջապահություն և տարրական կրթություն" բաժնում ՝տարրական կրթություն, "Բարձրագույն կրթություն և վերապատրաստումներ" բաժնում՝ կրթության քանակական ցուցանիշ, որակ և վերապատրաստում աշխատատեղերում:
Նշված բոլոր ենթաինդեքսներով նախորդ տարվա համեմատ գրանցվել է առաջընթաց, համապատասխանաբար՝ 1, 3, 4 և 9 կետերով: Տարրական կրթության որակի ենթաինդեքսը աճել է 7 ռանգային կետով:
Կրթության քանակական ցուցանիշներում հաշվի են առնվում միջնակարգ դպրոցի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համախառն ընդգրկվածության ցուցանիշները: Այս ցուցանիշներով Հայաստանը զբաղեցնում է համապատասխանաբար 49-րդ և 59-րդ տեղերը, ինչը կրթության ոլորտի լավագույն ցուցանիշներից են:
Բարձրագույն կրթության որակի գնահատականով մենք առաջ ենք գնացել 2 դիրքով, իսկ մաթեմատիկայի և բանգիտական կրթության որակի աճով՝ 22 դիրքով:
Վերջին՝ "Վերապատրաստումը աշխատատեղերում" ենթաինդեքսն արտացոլում է վերապատրաստման հնարավորությունները և կազմակերպությունների՝ անձնակազմի վերապատրաստման մակարդակը: Երկու ցուցանիշներով էլ գրանցվել է առաջընթաց՝ 16 և 2 կետերով:
Նմանատիպ նյութեր
3431 դիտում
14:45 13-07-2017
Հաստատվել է Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018թթ. միջոցառումների ծրագիրը
3379 դիտում
16:20 03-12-2016
Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1282 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am
1267 դիտում
22:03 17-01-2025
Արշակ Կարապետյանը նոր ուժ կստեղծի Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ