950 դիտում
18:38 01-10-2015
Մորը մեղադրանք է առաջադրվել` 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելու մեջ ներգրավելու համար. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի, ազգությամբ ռուս, 3 անչափահաս երեխաների մայր Տ. Պիսարևան իր անչափահաս 8-ամյա որդուն 2015 թվականի հունիս-օգոստոս ամիսներին պարբերաբար ներգրավել է մուրացկանություն կատարելու մեջ: 8-ամյա տղան Վանաձոր քաղաքի մարդաշատ վայրերում մոր հորդորով տարբեր քաղաքացիներից մուրացել և նրան է փոխանցել գումարներ, որոնք վերջինս տնօրինել է՝ ըստ իր հայեցողության:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած
դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1622 դիտում
20:52 11-09-2015
Մոր կողմից 8-ամյա որդուն մուրացկանություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ hարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
1165 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4645 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած