1622 դիտում
20:52 11-09-2015
Մոր կողմից 8-ամյա որդուն մուրացկանություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ hարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ:
2015թ. հունիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի բնակչուհի Տ.Պիսարևան իր 8-ամյա երեխային պարբերաբար ներգրավել է մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն և վերջինիս մուրած գումարը տնօրինել է իր հայեցողությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխային մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, որն կարատվել է ծնողի կողմից):
Կատարվում է նախաքննություն:Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4603 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
892 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին