211652_close_icon
views-count1007 դիտում article-date 17:08 01-10-2015

Գործարկվել է Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության կայքը

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն ստեղծվել է գրանցված ապահովված իրավունքների մասին տեղեկատվություն պարունակող մեկ միասնական առցանց գրանցամատյան: Ի դեպ, սա Հայաստանի Հանրապետությունում ամբողջական էլեկտրոնային վարչարարություն իրականացնելու առաջին փորձն է: Հոկտեմբերի 1-ին գործարկված www.registration.am պաշտոնական կայքը ուղեցույց կհանդիսանա գրանցումներ կատարելու, որոնելու և շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Այս գրանցամատյանի գործարկմամբ կկարգավորվի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների նկատմամբ նախապատվության իրավունքի որոշման հարցը, հնարավորություն կտա շահագրգիռ անձանց, առանց լրացուցիչ ծախսերի և ջանքերի, տեղեկանալու շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցումներին, ինչպես նաև կբարձրացնի տվյալ տեսակի գործարքների ապահովությունը և կնվազեցնի դրանց հետ կապված ռիսկերը: [b] ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր