Արաբական Էմիրությունները 5 հազար տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Եմեն
5 հազար տոննա հումանիտար բեռով բարձված նավը Արաբական Միացյալ Էմիրություններից ուղղություն է վերցրել դեպի Եմենի Ադեն նավահանգիստը: Այդ մասին հայտնել է WAM գործակալությունը:
Սա թվով 9-րդ նավն է, որը Եմենի հակամարտության սկզբից մինչ այսօր ԱՄԷ-ից Կարմիր մահիկի միջոցով օգնություն է հասցնում այդ երկիր:
Նավի վրա, բացի սննդից, ջրից և այլ ապրանքներից, կա14 ավտոմեքենա: ԱՄԷ-ում Կարմիր մահիկում հայտնել են, որ կազմակերպությունը շարունակելու է ջանքեր ներդնել Եմենի հումանիտար ճգնաժամի կանխման ուղղությամբ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թվականի սկզբից ԱՄԷ-ն Եմենին 200 մլն դոլարից ավելի հումանիտար օգնություն է հասցրել: