Ռուսաստանը 46 տոննա հումանիտար օգնություն է ուղարկում Եմեն
Ռուսաստանի ԱԻՆ-ի 2 օդանավ շուրջ 46 տոննա հումանիտար օգնություն կհասցնի Եմեն, հաղորդում է Ria Novosti-ն:
«Կառավարության հրահանգով Մերձմոսկվայից Եմեն կթռչեն ՌԴ ԱԻՆ-ի 2 Ил-76 օդանավեր՝ ռազմական հակամարտությունից տուժած Եմենի բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու համար»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Եմենում հայտարարված հրադադարից 2 ժամ անց միջազգային կոալիցիան վերսկսել է ռմբակոծությունները: