Արաբական միացյալ էմիրությունները տիեզերանավ կուղարկի Մարս
Արաբական միացյալ էմիրությունները նախատեսում է 2020 թվականի հուլիսին տիեզերական զոնդ ուղարկել Մարս:
Տիեզերանավը ստացել է «Հույսի հրթիռ» անվանումը: Այն կհաղթահարի 60 միլիոն կմ՝ 126 հազար կմ/ժամ արագությամբ: Թռիչքից 9 ամիս անց նավը կհասնի Մարս: Ըստ հաշվարկների՝ տիեզերանավը Կարմիր մոլորակ կհասնի ԱՄԷ-ի անկախության 50-ամյա տարեդարձին:
Թռիչքի նպատակը Մարսի ուսումնասիրությունն է: Զոնդը կհավաքի եւ Երկիր կուղարկի մոլորակի մթնոլորտի մասին տեղեկատվություն: Դա կլինի առաջին դեպքը, երբ արաբական երկիրը սարքավորում է ուղարկում Մարս: