Իրանը հումանիտար օգնություն է ուղարկել Եմեն
Իրանի Բանդար-Աբբաս նավահանգստից այսօր դեպի Եմենի Խոդեյդա նավահանգիստ է ուղևորվել հումանիտար բեռ տեղափոխող իրանական «Իրան Շահիդ» նավը:
Բացի բեռից, նավով Եմեն են մեկնել նաև իրանցի բժիշկներ և այլ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր օգնություն կցուցաբերեն ռազմական գործողություններից տուժած բնակչությանը:
Նավը Կարմիր մահիկի դրոշի ներքո Եմեն է հասցվելու 2,5 տոննա բժշկական սարքավորում: Բացի այդ, ստուգումները հաստատել են, որ նրա վրա զենք-զինամթերք չկա:
Նշենք, որ մինչ այժմ օդային ճանապարհով Եմեն հումանիտար օգնություն հասցնելու Իրանի փորձերը ձախողել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը՝ փակելով նրանց ճաբապարհը, և իրանական օդանավերը ստիպված են եղել վերադառնալ: