Աֆղանական բանակը թալիբներից հետ է խլել Քունդուզը
Աֆղանստանի կառավարական զորքերը հետ են խլել երկրի հյուսիսային Քունդուզ քաղաքը, որն օրեր առաջ անցել էր թաիբների վերահսկողության տակ: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը, հաղորդում է BBC-ն:
Վերջինիս փոխանցմամբ՝ ներկա պահին քաղաքը «մաքրում» են թալիբներից:
Ըստ BBC-ի՝ թալիբները մեծ կորուստներ են ունեցել, իսկ քաղաքի փողոցները լի են ահաբեկիչների դիերով:
Վերջին անգամ ամբողջական քաղաք թալիբները զավթել էին 2001 թվականին: Նրանք ակտիվացան, երբ Աֆղանստանից դուրս բերվեցին միջազգային կոալիցիոն ուժերը: