4280 դիտում
23:53 30-09-2015
«Տաշիրը» գնում է ՀԷՑ–ը. էլեկտրաէներգիայի սակագինը մեկ տարի կմնա անփոփոխ
«Տաշիր» խումբն ու «ԻՆտեր ՌԱՕ» խումբը պայմանագիր են ստորագրել Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Գործարքն արդեն արժանացել է Հայաստանի կառավարության կողմից եւ կավարտվի ՀԾԿՀ որոշումից հետո։
Կողմերը նաեւ պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու «Հրազդանի ՋԷԿ»-ը շարունակել են ողջ ծավալով իրականացնել ստանձնած պարտավորությւոնները։
««Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», – հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացած եւ մինչեւ 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար։
«Ինտեր ՌԱՕ» խումբը Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների տիրապետման ողջ ընթացքում ներդրել է լավագույն բիզնես պրակտիկան, ներդրումներ իրականացրել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում, արդիականացրել կորուստները, բարելավել ակտիվների գործունեության արտադրական արդյունքները»,- ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը։
Նմանատիպ նյութեր
972 դիտում
15:27 27-11-2020
Ըստ ՀԾԿՀ-ի, 2021-ին սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ
7169 դիտում
16:20 14-10-2014
Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը չեն բողոքարկի. 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը կմնա անփոփոխ
2368 դիտում
07:39 24-03-2015
ՀԷՑ-ը առաջարկելու է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. ՀԺ
Այս բաժնից
1063 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
661 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
526 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար