Վերջին հարցումներով ընդամենը 13 տոկոս վարկանիշ ունեցող մեկն անհեթեթ կարգախոսներ է հորինում՝ «Վեհարանը վեհի՛», «Տաշիրը տաշի՛», «ՀԷՑ-ը հեծի՛» կամ «Դալման դոմփի՛» տրամաբանությամբ. «ՉԻ»
Նորմա՞լ է, որ վերջին հարցումներով ընդամենը 13 տոկոս վարկանիշ ունեցող մեկն իրեն համարում է երկրի միակ տեր ու տիրականը և ժամանակ առ ժամանակ, հիստերիկ նոպաների մեջ ընկնելով, անհեթեթ կարգախոսներ հորինում՝ «Վեհարանը վեհի՛», «Տաշիրը տաշի՛», «ՀԷՑ-ը հեծի՛» կամ «Դալման դոմփի՛» տրամաբանությամբ, իրավապահներն ու ուժայիններն էլ ամեն հիստերիկ նոպայից հետո վազում են նրա մառազմատիկ հրամանները կատարելու։
Նորմա՞լ է, որ ընդամենը 13 տոկոս վարկանիշ ունեցող մեկն իր քաղաքական հակառակորդներին անհեթեթ մեղադրանքներով բանտերն է լցնում ու աշխատանքային օրը սկսում Աստվածաշնչում կամ համացանցում քուջուջ անելով, որպեսզի համապատասխան տողեր գտնի՝ իրենից բացի բոլորին «չարիք» անվանելու համար։ Եվ ընդհանրապես՝ նորմա՞լ է, որ խորհրդարանական հանրապետությունում, որտեղ ընտրություններին մասնակցել կարող են միայն կուսակցությունները, հասարակության երկու երրորդը չի վստահում բացարձակապես ոչ մի կուսակցության։
Իսկ ինչո՞ւ չի վստահում։
Որովհետև եթե, օրինակ, Արհեստական բանականությանը հանձնարարես մեկ-երկու ամիս հետևել ներհայաստանյան քաղաքական անցուդարձին ու կարճ ամփոփագիր ներկայացնել, պատասխանը կլինի մոտավորապես այսպիսին․ «Հայաստանի ներքաղաքական դաշտում միմյանց դեմ պայքարում են դավաճան, ստախոս, կոռումպացված և բոլոր ոլորտներում ձախողված իշխանությունները, նախկինում երկիրը թալանած և միլիարդներ կուտակած հանցագործները, տեռորիստ-ազգայնականները, օլիգարխիկ կյանքով ապրող սրբապիղծ եպիսկոպոսները, Արևմուտքի փողերով Հայաստանը ներսից քանդողները, Հայաստանը գուբերնիա դարձնելու պատրաստ ռուսական լրտեսները և այլն»։ Ուշադրություն դարձրեք՝ առանց բացառության բոլորի համար քրեական հոդվածներ են նախատեսված։ Եվ այսքանից հետո ինչ-որ մեկը կարող է պնդել, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ չկա՞։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում