211652_close_icon
views-count26390 դիտում article-date 21:08 16-09-2016

Ինչո՞ւ էին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան այցելել հարյուրավոր ուսանողներ՝ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորությամբ, որտեղ «ասեղ գցելու տեղ չկար». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Խաչատուր Աբովյանի՝ Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում տեղի ունեցավ նրա անունը կրող Հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը: Հանդիսավոր երդման արարողությանը հաջորդեց տոնական համերգ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 379+
379+

Նմանատիպ նյութեր