Մխիթար Հայրապետյանն Աբովյանի տուն-թանգարանում ճանաչողական այց է անցկացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գիրք նվիրելու օրվա առիթով այսօր Խաչատուր Աբովյանի թանգարանում ճանաչողական այցն անցկացնում էր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նախաձեռնությունը այսուհետև շարունակական բնույթ է կրելու, և յուրաքանչյուր ամսվա մեկ օր թանգարանում էքսկուրսավարը լինելու է հասարակական, մշակութային, քաղաքական ասպարեզում ճանաչված անձ:
Շրջայցից հետո գեղեցիկ երաժշտական համարներով հյուրերին ողջունեց Վահագ Ռաշը, որի ընթացքում էլ այցելուները հնարավորություն ունեցան շփվելու պատգամավորի հետ:
Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ տրամադրվելու են թանգարանի այգու բարեկարգմանն ու բացօթյա գրադարանի ստեղծմանը:
Հիշեցնենք, որ միջոցառումների շարքը նվիրվում է Մեծ գրողի ծննդյան 215-ամյակին:
[b]
ՀՀ ԱԺ պատգամավոր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյան[/b]