1317 դիտում
21:48 30-09-2015
Վահան Բաբայանի ելույթը` Չիրագով - Սարգսյան վճիռների վերաբերյալ ԵԽԽՎ լիագումար նիստում
Հարգելի գործընկերներ
Հայաստանը բարձր է գնահատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը Եվրոպայի խորհրդի 47 անդամ – երկների 800 մլն բնակչության մարդու իրավունքների արդյունավետ պաշպանության գործում:
Պետք է նշել, որ առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշպանության վերաբերյալ: Ինչպես նշվում է դատավճռի 129-րդ հոդվածում ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996 թ.-ին և հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի ՝ բավարարելով տեղահանված անձանց Եվրոպական Կոնվենցիայով սահմանված իրավունքները: Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել ՝ պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները:
Վերը նշված երկու գործերում էլ դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ դատարանն արձագանգել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Հատկանշական է, որ Բաքուն փորձում է խուսափել Սարգսյանի գործով դատարանի վճռի որևէ հիշատակումից:
Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 32-րդ հոդվածում նշվում է, որ ” 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը և Ադրբեջանի ԽՍՀ հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) ռազմական գործողություն սկսեցին, որի հայտարարված նպատակներ “անձնագրային ստուգումը” և տարածաշրջանի տեղական հայկական զինված ուժերի զինաթափումը: Այնուամենայնիվ, տարբեր աղբյուրների համաձայն, կառավարական ուժերը, որպես առիթ օգտագործելով գործողության պաշտոնական նպատակը, Շահումյանի շրջանի մի շարք գյուղերից տեղահանեցին հայկական բնակչությունը ՝ ստիպելով նրանց լքել իրենց տները և փախչել Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան: Տեղահանումներն ուղեկցում էին քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացնվող բռնությամբ և ձերբակալություններով:
1992թ., երբ հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի, Շահումյանի շրջանը հարձակման ենթարկվեց ադրբեջանական ուժերի կողմից ”: Նույնը կատարվել էր այլ շրջաններում բնակվող հայերի նկատմամբ:
Փաստորեն, ՄԻԵԴ-ը հաստատում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները, տեղահանությունը և ագրեսիան:
Սարգսյանի գործի 216-րդ հոդվածում դատարանը կրկին ընդգծում է, որ դիմումատուն այն հարյուր հազարավոր հայերից մեկն է որոնք հակամարտության ժամանակ փախել են ՝ լքելով իրենց տունն ու ունեցվածքը: Կարդալով դատավճռի նյութերը պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը լռում ՄԻԵԴ-ի այս որոշման մասին:
Չունենալով որևէ պատմական, քաղաքական կամ իրավական հիմք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր տարածքային նկրտումներն արդացնելու համար ՝ Ադրբեջանը գործի է դնում իր ձեռքի տակ առկա միակ հնարավորությունը ՝ կեղծարարությունը: Չիրագովի հայոցով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի կայացրած որոշման շահարկումը դրա վերջին դրսևորումներից է:
Նմանատիպ նյութեր
12978 դիտում
21:26 28-09-2015
Հայկական բանակը ի զորու է պաշտպանել մեր սահմանները. Վահան Բաբայանի ելույթը` ԵԽԽՎ նիստում
1689 դիտում
16:34 17-03-2015
Սերժ Սարգսյանի ամբողջական ելույթը «Եվրանեսթ» ԽՎ 4-րդ լիագումար նիստում
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»