211652_close_icon
views-count33174 դիտում article-date 07:51 30-09-2015

Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը մեքենան վարում էր իր ՃՈ աշխատակից կնոջ «պռավայով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 28-ամյա Վահագն Աբրահամյանը իր վարած Mazda մակնիշի 34 ZM 397 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը ով կլինի մոտ 30 տարեկան տղամարդ տեղում մահացել է, իսկ վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում մեղայականով ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը: Զննությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել են գարեջրի շշեր, իսկ դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և նա 2013 թվականի [url=http://old.shamshyan.com/arm/from/454/BjlsY0je8u.html]հունվարի 2-ին[/url] նույնպես չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ ոչ սթափ վիճակում վթարի մեջ էր հայտնվել: Նա ամեն անգամ ճանապարհային ոստիկաններից խույս է տվել, քանի որ իր մոտ է ունեցել իր կնոջ վարորդական իրավունքի վկայականը և դա համարել է իր համար «նառուշիլովկա»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա կինը աշխատում է Ճանապարհային ոստիկանությունում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր