1069 դիտում
17:00 29-09-2015
Հայաստանը մասնակցել է Շվեյցարիայի Ֆեշի քաղաքում կազմակերպված «Աշխարհի գինիներ» փառատոնին
Սեպտեմբերի 27-ին Հայաստանն, իբրև պատվավոր հյուր, մասնակցեց Շվեյցարիայի Ֆեշի քաղաքում 1996 թվականից ի վեր կազմակերպվող «Աշխարհի գինիներ» խորագրով ամենամյա փառատոնին:
Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Հայաստանից Շվեյցարիա բերված հայկական խաղողի չորս տեսակների որթատունկերը հանդիսավոր արարողությամբ տնկվեցին Ֆեշիի 11-րդ դարի եկեղեցու հարևանությամբ գտնվող
«Աշխարհի գինիներ» անունը կրող տնկիների այգում՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Արգենտինայի, Իսպանիայի և այլ երկրների տնկիների կողքին:
Պաշտոնական արարողությանը բացման խոսքով հանդես եկան Ֆեշիի համայնքային խորհրդի ղեկավարը, փառատոնի նախագահը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը:
«Խորհրդանշական է, որ, ինչպես Աստվածաշնչյան ավանդության, ըստ որի, Նոյը, Արարատի ստորոտում՝ Հայաստանում, տնկեց խաղողի առաջին որթատունկը, այնպես էլ հնագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ խաղողագործության և գինեգործության վեցհազարամյա բնօրրան համարվող Հայաստանից բերված որթատունկերը նորից հանգրվանում են շվեյցարական հյուրընկալ հողում՝ խաղաղություն, համերաշխություն, բազմազանություն խորհրդանշող այս այգում», - իր խոսքում նշեց Հասնիկ Տոլմաջյանը:
ֆեշիցիներին և Շվեյցարիայի տարբեր վայրերից ժամանած փառատոնի հյուրերին հայ երգարվեստն ու պարարվեստը ներկայացրեցին շվեյցարահայ համայնքի «Արաքս» երգչախումբն ու «Սանահին» պարախումբը:
Փառատոնի ընթացքում կազմակերպվեց Գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված հայկական շուրջ տասնյակ լավագույն գինիների ցուցադրություն և համտեսում, մատուցվեցին հայկական ուտեստներ:
Նմանատիպ նյութեր
2275 դիտում
15:36 24-07-2024
«ArLeAM» ընկերությունը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար