17718 դիտում
11:57 29-09-2015
Լոռու մարզի ոստիկանները որոնում են 31-ամյա կնոջ բռնաբարության մեջ կասկածվողին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի բնակչուհի, 31-ամյա Քրիստինե Ա.-ի հայտարարության հիման վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Տարոնի բաժին հայտնել է, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 22:00-ի սահմաններում իր տանը Արթուր Հակոբյան անվամբ երիտասարդն իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Ա. Հակոբյանին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4141 դիտում
17:21 11-11-2018
Վնասազերծում Մալաթիայում․ ոստիկանները հայտնաբերել են գողության մեջ կասկածվողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ