Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արտաշատի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները 1931 թ. ծնված Ե. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: