Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է դրանց ընթացքն ու, հատկապես կատարվող աշխատանքների որակը ևս պահել մշտական խիստ վերահսկողության տակ:
«Տվյալ աշխատանքների տեխնիկական հսկողությունը միջազգային մասնագիտացած կազմակերպությունների կողմից իրականացնելը բնավ էլ չի նշանակում, որ մենք այս ուղղությամբ անելիքներ չունենք: Կատարվող աշխատանքների արդյունքում ստեղծվող ենթակառուցվածքները երկար տարիներ պետք է ծառայեն մեր բնակիչներին, ուստի մենք պարտավոր ենք այդ աշխատանքների որակյալ կատարման նկատմամբ ևս հսկողություն սահմանել ու հետևել, որ ամեն ինչ արվի սահմանված չափորոշիչներին համապատասխան: Ըստ այդմ մշտական հսկողության տակ պահեք ընթացող աշխատանքներն ու եթե թերացումներ նկատեք, անմիջապես քայլեր ձեռնարկեք դրանց արագ վերացման ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: