Դավութօղլուն Նյու Յորքում հակահայկական քարոզչություն է իրականացրել՝ կոչ անելով պայքարել հայկական սփյուռքի դեմ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Waldorf Astoria հյուրանոցում հանդիպել է թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է Ստամբուլի «[url=http://www.agos.com.tr/tr/yazi/12860/davutoglu-ermeni-yahudi-rum-lobisine-algi-terorune-karsi-mucadele-verin]Ակոս[/url]» պարբերականը, Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող հանրահավաքներ անցկացրած թուրքերին և կոչ է արել պայքարել հայկական, հունական, հրեական լոբբիների դեմ:
Նա նաև ներկաներին հիշեցրել է, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ և «հարկավոր է քվեարկել «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին»: