45200 դիտում
13:25 27-09-2015
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. փրկարարներն ու ոստիկանները մահացածի դին և վիրավորին հայտնաբերել են Թասի ոլորաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` սեպտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 03 ՏՍ 397 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Մեղրի ավտոճանապարհին` Թասի ոլորաններում` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մ գլորվելով` հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գորիսի բնակիչ, Յուրիկ Անդրեյանը տեղում մահացել է, իսկ նրա համաքաղաքացի, Գագիկ Բարխուդարյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Գորիսի շտապօգնության աշխատակիցները:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Տարածքային կառավարաման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը:
Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մահացածին և վիրավորին հայտնաբերել են մեքենայից դուրս:
Ըստ տեղեկությունների` շրջվելու հետևանքով նրանք դուրս են շպրտվել ավտոմեքենայից:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչներն ու Գորիսի բաժնի փորձաքրեագետը:
Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+