Շվեյցարիան դադարեցրել է Volkswagen-ի որոշ մոդելների շահագործումը
Շվեյցարիան կասեցրել է Volkswagen ավտոկոնցեռնի դիզելային շարժիչով ավտոմեքենաների վաճառքը, որոնք չեն համապատասխանում Եվրոպայում սահմանված էկոլոգիական չափանիշներին:
2009-2014 թվականներին թողարկված շուրջ Audi, Seat, Skoda և VW մակնիշի ավտոմեքենաների շահագործումը ժամանակավորապես արգելվել է: Այդ մասին նշված է Շվեյցարիայի դաշնային ճանապարհային ծառայության տարածած հայտարարության մեջ:
Արգելքը գործելու է այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չպարզեն նշված մոդելների՝ մթնոլորտ արտանետած վտանգավոր գազերի ցուցանիշները: