Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 3 շենքի վատառողջ բնակչին (շարժունակության բացակայությամբ) ավտոմեքենայից իր բնակարան (5-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1940 թ. ծնված Վ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և ծանրաքաշ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան (4-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Լ. Չ.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: