211652_close_icon
views-count937 դիտում article-date 20:57 25-09-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 24-ից 25-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 9, յուրացման, մաքսանենգության, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր