Vertu ընկերությունը թողարկել է 21 հազար դոլար արժողությամբ սմարթֆոն
Լյուքս դասի հեռախոսներ արտադրող Vertu ընկերությունը թողարկել է Signature Touch սմարթֆոնը: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:
Սմարթֆոնը տիտանից է և պատված է կոկորդիլոսի, հորթի և մողեսի բարձր կարգի կաշվով:
Սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգով, իսկ արժեքը կազմում է 21 հազար ԱՄՆ դոլար: