211652_close_icon

Տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ

views-count1852 դիտում article-date 21:12 24-09-2015
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ: Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը մաղթել է դեսպանին նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության ընթացքում և վստահություն հայտնել, որ հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունները կշարունակեն արագընթաց զարգացումը համագործակցության տարաբնույթ ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում:

Նմանատիպ նյութեր