211652_close_icon

Իրանը և Չինաստանը համագործակցության նոր փուլ են սկսում էներգետիկ ոլորտում

views-count2066 դիտում article-date 12:29 23-09-2015
Իրանական Sunir և չինական Shandong ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր՝ էլեկտրաէներգիայի արտադրման և մատակարարման մասին նոր նախագծերի իրագործման, ինչպես նաև դրանք ֆինանսավորելու և այլ անհրաժեշտ սարքեր տրամադրելու շուրջ: Ինչպես հաղորդում է իրանական Fars գործակալությունը, բացի այդ, չինական ընկերությունը կմատուցի ֆրանչայզինգային ծառայություններ՝ էլեկտրական սարքեր և այլ ապրանքներ արտահանելով Իրանից դեպի Հայաստան, Սենեգալ, Վրաստան, Շրի Լանկա, Աֆղանստան, Սիրիա, Պակիստան, Ադրբեջան, Տաջիկստան, Եթովպիա, Իրաք, Եմեն, Թուրքմենստան:

Նմանատիպ նյութեր