758 դիտում
13:13 10-10-2014
ՀՀ Արդարադատության նախարարությունը համագործակցության նոր փուլ է սկսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ անդամ երկրների տարածաշրջանի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տնօրեն Մարի-Պիեռ Պուարեի գլխավորած պատվիրակությանը: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել համագործակցել երկկողմ հետարքրքրություն ներկայացնող հարցերում:
Մարի-Պիեռ Պուարեն նշել է, որ կազմակերպության նպատակներից մեկը երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովումն է:
«Հայաստանում հետաքրքական շարժեր կան այդ առումով: Դրա վառ ապացույցը անչափահասների՝ դատավարական և հետդատական գործընթացներում քրեակատարողական հիմնարկներում գտնվելու վիճակագրության բարելավումն է: Այլ երկրների համեմատ Հայաստանը նշանակալի նվաճում ունի»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը և հետաքրքրվել անչափահաս դատապարտյալների սոցիալական վերինտեգրմանն ուղղված աշխատանքներով:
Մարի-Պիեռ Պուարեն պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև համայնքային արդարադատության կենտրոնները զարգացնելու ուղղությամբ: «Փորձը ցույց է տալիս, որ այդ կենտրոններով անցած անչափահասների 86 տոկոսը հաջողությամբ վերինտեգրվել է հասարակություն և այլևս խախտումներ չի արել: Մենք, ճանաչելով և ընդունելով այն փաստը, որ գործ ունենք զարգացող երկրի հետ, պատրաստ ենք նաև ոչ միայն օժանդակություն տրամադրել, այլև ձեր փորձը տարածել այլ երկրներում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Մարի-Պիեռ Պուարեին իրավիճակին խորությամբ տիրապետելու համար և ընդգծել, որ Հայաստանում անչափահասների հետ կապված նման բարենպաստ իրավիճակի հիմքում ընկած են ազգային մտածելակերպն ու արժեքները՝ ամուր ընտանիք, երեխաների նկատմամբ ընդգծված հատուկ վերաբերմունք: «Միևնույն ժամանակ, ապրելով գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, հասկանում ենք, որ իրավիճակը միայն դրանով վերահսկել հնարավոր չէ. այն պետք է կարողանալ պահպանել օրենսդրական կարգավորումներով»,- նշել է Հովհաննես Մանուկյանը և տեղեկացրել նախորդ տարիներին այս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ներկայացրել է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներն ու Պրոբացիոն ծառայության վերաբերյալ հայեցակարգային դրույթներընոր օրենսդրությունը, որոնք հնարավորություն են տալու ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծել անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահաովման ոլորտում:
Նրա տեղեկացմամբ, Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում տեղ է գտել անչափահասների գործերով վարույթի առանձնահատկություններին նվիրված առանձին գլուխ, որտեղ հաշվի են առնվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացրած առաջարկները:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել նաև ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացման ու ամրապանդման ուղղությամբ: Հանդիպման մասնակցել են նաև ՀՀ ԱՆ արտաքին կապերի ծառայության ներկայացուցիչ Նարինե Սոլոմոնյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Ահրենսը և Երեխաների պաշտպանության ծրագրերի բաժնի ղեկավար/փորձագետ Աննա Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
1886 դիտում
12:29 23-09-2015
Իրանը և Չինաստանը համագործակցության նոր փուլ են սկսում էներգետիկ ոլորտում
Այս բաժնից
958 դիտում
19:59 15-11-2024
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին
610 դիտում
19:46 15-11-2024
Արսենյանը ԵՄ ներկայացուցչության ղեկավարին գոհունակություն է հայտնել գործընկերության խորացման համար
805 դիտում
19:33 15-11-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել