Հռոմի պապը ժամանել է ԱՄՆ. նրան դիմավորել է Բարաք Օբաման. տեսանյութ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պաշտոնական այցով ժամանել է Միացյալ Նահանգներ:
Ինչպես հաղորդում է euronews.com-ը, Պապին Վաշինգտոնի օդանավակայանում դիմավորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ իր ընտանիքի հետ:
Ֆրանցիսկոս պապը իր այցը կսկսի Վաշինգտոնից, որից հետո կուղևորվի Նյու Յորք և Ֆիլադելֆիա: Այցը տևելու է 6 օր: Նա ելույթով հանդես է գալու Կոնգրեսի առաջ:
Այցը պատմական է նաև 78-ամյա Հռոմի պապի համար, քանի որ նա առաջին անգամ է գտնվում ԱՄՆ-ում: