211652_close_icon
views-count1024 դիտում article-date 10:59 03-09-2014

Բարաք Օբաման այսօր մեկօրյա այցով ժամանել է Տալին

РИА Новости-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր մեկօրյա այցով ժամանել է Տալին, որտեղ հանդիպումներ կունենա Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ղեկավարների հետ: Նշվում է, որ Օբամայի այցի պաշտոնական մասը կսկսվի Էստոնիայի նախագահ Թոմաս Իլվեսի հետ հանդիպումից: Այնուհետև Օբաման կայցելի կառավարություն՝ հանդիպելու Էստոնիայի վարչապետ Թաավի Ռիյվասին և ապա ընդհանուր հանդիպում կունենա Մերձբալթյան երեք երկրների նախագահների հետ: Օրվա երկրորդ կեսին ԱՄՆ նախագահը կմեկնի Ուելս՝ մասնակցելու սեպտեմբերի 4-5 կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Նմանատիպ նյութեր