211652_close_icon
views-count1275 դիտում article-date 14:58 03-06-2014

Բարաք Օբաման ժամանել է Լեհաստան

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցով ժամանել է Լեհաստան։ Օդանավակայանում նրան ողջունել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։ Այս մասին հայտնում է BBC֊ն։ Օդանավակայանում հանդիսավոր արարողության ժամանակ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ֊ի կողմից Արևելյան Եվրոպային տված երշախիքները «սրբություն» են։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին, այսօր ԱՄՆ նախագահը բանակցություններ կանցկացնի Կոմորովսկու հետ, ինչպես նաև հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Չորեքշաբթի օրը տեղի կունենա Օբամայի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը։

Նմանատիպ նյութեր