676 դիտում
14:48 22-09-2015
Հայաստանն աջակցում է Թուրքմենստանում կրթական բարեփոխումներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը և նոր նախագծերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ երկու պետությունների միջև համագործակցությունը պետք է հնարավորիս սերտացնել, քանի որ երկու երկրներն էլ իրականացնում են կրթական բարեփոխումներ, մասնավորապես, 12-ամյա կրթության և ավագ դպրոցի, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի հետ կապված: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ հայաստանյան փորձը կարող է օգտակար լինել թուրքմեն գործընկերների համար` հնարավոր սխալների կրկնումից խուսափելու տեսանկյունից:
Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է օտարերկրյա, տվյալ պարագայում թուրքմեն ուսանողների ներգրավմամբ` ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված են բավականին լավ պայմանները որակյալ կրթություն ստանալու համար` ինչպես միջպետական կրթաթոշակային ծրագրերի, այնպես էլ վճարովի ուսուցման հիմունքներով:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Թուրքմենստանում կրթական բարեփոխումներ իրականացնելիս օգտվել են Հայաստանի` 12-ամյա կրթության անցնելու փորձից, որի առնչությամբ դեսպանը հայտնել է իր շնորհակալությունը: Դեսպանը նաև նախարարին դիմել է առաջարկով, որպեսզի թուրքմեն մասնագետները վերապատրաստում անցնեն հայաստանյան բուհերում, մասնավորապես, օտար լեզուների դասավանդման և ՏՏ ոլորտում:
Հանդիպմամ ընթացքում քննարկվել է նաև կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
3964 դիտում
21:05 26-07-2018
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներին. Սվիտալսկի
958 դիտում
16:41 17-11-2022
Ֆրանսիան լիարժեք աջակցում է Սահմանադրական դատարանի նախաձեռնած բարեփոխումներին. դեսպան
1042 դիտում
16:27 19-02-2015
Եվրամիությունն աջակցում է Հայաստանին ինտեգրվել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին
Այս բաժնից
472 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
358 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
826 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ