2833 դիտում
13:57 22-09-2015
ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտել է «Արմենիա» ԲԿ-ում բժշկի հանդեպ տեղի ունեցած բռնության փաստը
ՀՀ Առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է.
«ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնմունքում բժշկի հանդեպ երեկ երեկոյան տեղի ունեցած բռնության փաստը։
Բռնության, ծեծի ցանկացած դեպք ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ հիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն։
Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։
Վստահ ենք, որ մեղավորը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ»:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/22/65538/]հայտնել [/url]էր, որ սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից ահազանգ էր ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված հիվանդներից մեկը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում բժիշկների նկատմամբ, դրսևորում է ագրեսիվ վարքագիծ, կոտրում է հիվանդասենյակի գույքը:
Հիվանդանոց էին մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանը, Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանը:
Պարզվել էր, որ նշված հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք ընդունված «անհայտ պաթոլոգիա, կոմա» ախտորոշմամբ հիվանդը, արթնանալով, հարձակվել էր բուժաշխատողների վրա, բռնություն կիրառել նյարդաբույժ, 27-ամյա Արթուր Պատվականյանի նկատմամբ՝ հարվածելով քունքին, ձախ այտին: Այդ պահին բժիշկներին օգնության էր հասել ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկան, 23-ամյա Վան Սիմոնյանը, որի ժամանակ հիվանդը, ով հանդիսանում է Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցի բնակիչ, 34-ամյա Դանիել Թովմասյանը, ձեռքին եղած մետաղյա ձողով հարձակվել և հարվածներ էր հասցրել ոստիկանին՝ նրան նույնպես պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հիվանդանոցում ֆոտոլրագրողին ասել էին, որ ոստիկանը գետնին ընկած է եղել, երբ նա փորձել է ոստիկանից խլել նրան ամրակցված հաշվեցուցակային զենքը, սակայն ոստիկանը կարողացել է կանխել նրա՝ իրենից զենքի հափշտակելու ընթացքը, որից հետո նախազգուշական կրակոց է արձակել, սակայն դա էլ չի սթափեցրել Դ. Թովմասյանին, ու ստիպված ոստիկանը, պաշտպանելով բժիշկներին և իրեն, կրակոցով մարմնական վնասվածք է պատճառել Դ. Թովմասյանին:
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
11:46 03-02-2016
ՀՀ Առողջապահության նախարարությունը դատապարտել է բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը
4011 դիտում
12:59 22-08-2014
Առողջապահության նախարարությունը դատապարտել է սիրիահայ բժշկի նկատմամբ բռնության կիրառումը
Այս բաժնից
946 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
679 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
880 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով