4011 դիտում
12:59 22-08-2014
Առողջապահության նախարարությունը դատապարտել է սիրիահայ բժշկի նկատմամբ բռնության կիրառումը
ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքի` նրան ծեծի ենթարկելու փաստի մասին:
Պատերազմի հետևանքով մեծ կորուստներ կրած, իրենց ծննդավայրում կայացած սիրիահայ մի խումբ բժիշկներ այսօր աշխատում են մարզային մեր հիվանդանոցներում` իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով տեղի մասնագետներին։ Բողոս Աղոյանը նրանցից մեկն է, ով երկու ամիս առաջ մասնագիտական իր հմտության շնորհիվ կարողացավ փրկել սահմանային վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը։ Դրա համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից նա պարգևատրեց պատվոգրով։
Բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի ցանկացած փաստ ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը վաղն անհրաժեշտ է լինելու իրեն կամ իր հարազատին։
Շատ ավելի մեծ է մերժելի նման արարքների պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։
Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/21/23928/]ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում[/url] Հ. Աղոյանը պատմել էր, որ Թալինի հիվանդանոցի բակում ծեծի է ենթարկվել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի եղբոր՝ Արամ Արամյանի և ևս 2 հոգու՝ Կայծ մականվամբ Կայծեր Ավետիսյանի և Սուրիկ Գրիգորյանի կողմից: Նրանց կողմից Հ. Աղոյանի հասցեին հնչեվել էին տարաբնույթ հայհոյանքներ:
Նմանատիպ նյութեր
2830 դիտում
13:57 22-09-2015
ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտել է «Արմենիա» ԲԿ-ում բժշկի հանդեպ տեղի ունեցած բռնության փաստը
2123 դիտում
17:24 22-08-2014
ՀՀ սփյուռքի նախարարությունը նույնպես դատապարտում է սիրիահայ բժիշկ Բողոս Աղոյանի հանդեպ բռնության կիրառումը
1663 դիտում
11:46 03-02-2016
ՀՀ Առողջապահության նախարարությունը դատապարտել է բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը
Այս բաժնից
943 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1078 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
583 դիտում
14:59 26-12-2024
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ