Իրանի և ԱԷՄԳ-ի միջև տարաձայնությունները մինչև տարեվերջ կհարթվեն. Սալեհի
Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին հույս է հայտնել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և Թեհրանը, այնուամենայնիվ, մինչև տարեվերջ կհարթեն տարաձայնությունները, որոնք մնացել են միջուկային համաձայնագիրը ստորագրելուց հետո, հաղորդում է Fars գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները գոհ են նախորդ շաբաթ Թեհրան ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի այցից:
«Մենք հուսով ենք, որ մինչև տարեվերջ առկա համագործակցությունը իր արդյունքը կտա բազմաթիվ չլուծված հակասությունների հարցում, իսկ Յուկիա Ամանոյի այցը Թեհրան երկու կողմերի համար արդյունավետ էր»,-ասել է Սալեհին: