Արևմուտքն ընտրության հնարավորություն չունի և ստիպված է համագործակցել Իրանի հետ. Ալի Սալեհի
Իրանի միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաները դինամիկ և անկախ զարգացող երկրի խորհրդանիշն են հանդիսանում: Այս մասին այսօր հայտարարել է Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Իրանի միջուկային կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին:
«Իրանը գործում է իր սեփական քաղաքականության հիման վրա, և Արևմուտքն այլ տարբերակ չունի Իրանի հետ համագործակցելուց բացի»,-մեջբերում է Սալեհիի խոսքերը իրանական FARS գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունների և միջազգային «վեցյակի» միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս 4 ամսով երկարաձգելու Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակի մշակումը: