Մուշավանի ամառանոցների տարածքում հրդեհվել է խոտածածկույթ
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Էրեբունու արգելանոցի մոտակայքում (ոստիկանության ամառանոցների մոտակայք) այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշավանի ամառանոցների տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.41-ին, մարվել՝ 14.51-ին:
Այրվել է 1,5 հա խոտածածկույթ, մոտ 70 պտղատու ծառ և երկու ինքնաշեն տնակ` յուրաքանչյուրը մոտ 4-ական քմ: