Մինչ Կապի և տրանսպորտի նախարարը ճանապարհաշինարարության ոլորտում ամպագոռգոռ հայտարարություններ է անում` քաղաքացիների հույսը Կոտայքի մարզպետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բժիշկ Արամ Սարգսյանի և մի խումբ բնակիչների բաց նամակը` Կոտայքի մարզպետ պարոն Կարապետ Գուլոյանին.
«Երևան քաղաքից դեպի «Ջամբո» էկզոտիկ պարկ տանող` «Գիզա» ռեստորանի հարևանությամբ` Ձորաղբյուր տանող հանրային ճանապարհի ձախ կողմում` Ձորաղբյուր «Բեսթլենդ» թաղամասի պաստառի դիմաց գտնվող մասնավոր գերեզման տանող ճանապարհը, որ մի քանի մետր է, ահավոր վիճակում է գտնվում. դժվարանցանելի է մանավանդ ձմռան պայմաններում, ուստի մեր խնդրանքն է` հնարավորության սահմաններում գոնե հարթեցնել տվյալ ճանապարհը: Խնդրում ենք»: