211652_close_icon

Գարեգինն ու Լիպարիտը մարդ են փախցրել եւ ցանկացել սպանել եւ ոչ միայն

views-count3018 դիտում article-date 17:32 21-09-2015
44-ամյա Գարեգին Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով Լ. Մարգարյանի հետ, բռնության գործադրմամբ, կատարել են մարդու բացահայտ առևանգում և առանձնապես խոշոր չափերի գույքի գաղտնի հափշտակություն։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2 –րդ մասի 1-ին կետով, 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ 27-ամյա Լիպարիտ Մարգարյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով Գ. Ավագյանի հետ, բռնության գործադրմամբ, կատարել են մարդու բացահայտ առևանգում, առանձնապես խոշոր չափերի գույքի գաղտնի հափշտակություն, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել զգալի չափի քաշով թմրամիջոց, բացի այդ, խաբեությամբ բացահայտ առևանգել է Ա. Հովհաննիսյանին, ապա փորձել է սպանել նրան և դիտավորությամբ ոչնչացրել է վերջինիս գույքը։ Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեկան օրենգրքի 131 հոդվածի 2 –րդ մասի 1 կետով, 185 հոդվածի1-ին մասով , 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235 հոդվածի 1-ին մասով, 268 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 2 -րդ մասի 3-րդ կետով։ Նրանց նկատամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սեւանի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր