Ո՞վ էր 10 հազար դոլարի դիմաց ցանկացել սպանել Վրաստանի նախկին նախագահ Շևարդնաձեին. նոր մանրամասներ
Օչամչիրից վրացի Օթար Ճիթանավան, ով Վրաստանի 1-ին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի մտերիմն է եղել, «Ասավալ-Դասավալ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նա էր իրականացրել Վրաստանի 2-րդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի դեմ մահափորձը՝ 10 հազար դոլարի դիմաց: Ինչպես նա հայտարարել է, գումարն իրեն անհրաժեշտ է եղել ընտանիքի անդամներին Աբխազիայում գտնվող Օչամչիրիից դուրս բերելու համար:
«Այդ գումարը նրա համար էր միայն անհրաժեշտ, որ իմ ընտանիքի անդամներին Օչամչիրից դուրս հանեի: 1992 թվականի նոյեմբերին եկա Լոթի Քոբալայի մոտ և ասեցի, ամեն ինչ պատրաստ է, ունեմ դիպուկահարի զենք՝ свд և Չեգեմի ռեստորանի խոհանոցից կիրականցնեմ մահափորձը: Այդ ռեստորանը առևտրի կենտրոնի 5-րդ հարկում է գտնվում և ուղիղ դուրս էր գալիս Օչամչիրի շտաբի վրա, Շտաբի առջև այգի կար: Լոթին ասեց, որ Զվիադին կհարցնի: Հետո հայտնեց, որ այդ գումարը՝ 10 հազար դոլարը չունի, սակայն քո ընտանիքի համար ես եմ կրում պատասխանատվություն, միայն դու այդ գործն իրականցրու »,- հայտնել է Ճիթանավան:


