2583 դիտում
17:01 21-09-2015
Լեվոն Տեր-Պետրոսյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին
Այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության վարչության և խորհրդի նիստերից հետո ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին՝ այդ գործընթացն անվանելով «ավանտյուրա»:
«Տեղի է ունենում մի կարևորագույն իրադարձություն` Սահմանադրությունը փոխելու փորձ է կատարում Հայաստանում, որի մասին գոնե վերջին շրջանում ես չեմ խոսել, որովհետև իմ ընկերները այդ գործը փայլուն անում են: Քանի որ այսօր Կոնգրեսի խորհրդի և վարչության նիստն է, ես պարտավոր եմ իմ ընկերներին ասել իմ դիրքորոշումն այս հարցում: Նախևառաջ գնահատել ԱԺ մեր խմբակցության աշխատանքը սահմանադրական այս ավանտյուրայի դեմ:
Հատկապես ուզում եմ նշել Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի անխոնջ պահվածքը և ընդգծել նաև Ստեփան Դեմիրճյանի հստակ դիրքորոշումն այդ հարցում: Հիշում եք` Կոնգրեսը, ըստ էության, ստեղծվել է 2007 թվականի նախընտրական շարժման ձևավորման ընթացքում, և ես պիտի գնահատեմ Ստեփան Դեմիրճյանի և ՀԺԿ-ի դերը մեր պայքարում և հատուկ նշել, որ ես Ստեփան Դեմիրճյանին համարում եմ մեր ամենապարկեշտ, կոռեկտ գործընկերը:
Բացի այդ, ուզում եմ ընդգծել նաև «Չեք անցկացնի» քաղաքացիական շարժման դերը»: Ինձ թվում է` դա լուրջ նախաձեռնություն է, հրաշալի մտավորականներ են այնտեղ հավաքված, և ես մեծ հույսեր եմ կապում այդ նախաձեռնության հետ: և մենք, տեղյակ եք` համակողմանիորեն համագործակցում ենք նրանց հետ:
Սա սահմանադրական բարեփոխում չէ, սա Սահմանադրության փոփոխություն է:
Դնում են մեր նախկին Սահմանադրությունը մի կողմ և նոր Սահմանադրություն են ընդունում, որով քանդում են պետության հիմքերը:
Ես կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը անկախությունը երբեք չի կորցնելու: Այսօր կա, ինչպես կլասիկն է ասել, «գաղջ մթնոլորտ»: Բայց գաղջը շուտով կցնդի, ես այստեղ էլ ոչ մի կասկած չունեմ, որ ավազակապետական իշխանությունը հեռանալու է` վաղ, թե ուշ: Իհարկե, որքան շուտ, այնքան լավ կլիներ հայ ժողովրդի համար: Բայց դա տեղի է ունենալու, թող ոչ ոք չկասկածի: Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, ՄԱԿ-ը արդեն 70 տարվա պատմություն ունի և 70 տարվա մեջ ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետություն չի վերացել», ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
10:12 17-01-2025
Երևան-Արմավիր ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. Տաշիրում և Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է
919 դիտում
10:10 17-01-2025
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան